Շվեյցարական
Մրցաշար
ChessAcademy.am
Yerevan, Armenia
9-17 January
2021

4-րդ տուրի պարտիաների վերլուծություն

2020-01-13

4-րդ տուրում անսպասելի արագ ավարտվեց Պլատոն Գալպերին - Վիկտոր Մատվիիշեն պարտիան, որում խաղարկվել էր Սլավոնական պաշտպանություն: Սկզբնախաղում ավելի հաջող էին գործում սպիտակները, սակայն 19-րդ քայլում կորցրեցին առավելության մեծ մասը, որից 2 քայլ հետո էլ թույլ տվեցին կոպիտ վրիպում 21․Նc1??

21․․․Թxc1 0-1

Արմեն Բարսեղյան - Եվգենի Լևին պարտիայի սկզբնախաղում մի փոքր ավելի հաջող գործեցին սևերը՝ ստանալով որոշակի դիրքային առավելություն, սակայն միջնախաղում սպիտակները կոնկրետ գործողություններով հավասարեցրին դիրքը, որից հետո փղի զոհաբերությամբ հավերժական շախ հայտարարեցին:

Հովիկ Հայրապետյան  - Զուրաբ Ստուրուա պարտիայում խաղացվեց թագուհու գամբիտ: Երկար ժամանակ ընթանում էր հավասար դիրքային պայքար, բայց ցայտնոտում Արցախցի գրոսմայստերին հաջողվեց խաղի նժարը թեքել իր կողմը և տոնել 3-րդ անընդմեջ հաղթանակը՝ ստանձնելով մրցաշարի միանձնյա առաջատարի դերը։

Դավիթ Շահինյան - Արթուր Դավթյան պարտիայում  ավելի հաջող գործեցին սևերը` վերջնախաղում ստանալով զինվորի առավելություն, սակայն Դավիթին հաջողվեց համառ պայքարից հետո հասնել ոչ-ոքի արդյունքի։

Աննա Սարգսյան – Ստեֆան Պողոսյան պարտիայում ստացվեց Հին հնդկական պաշտպանություն․ սևերը, զոհաբերելով զինվոր, ստացան 2 փղերի առավելություն: Սպիտակները, ճիշտ գնահատելով դիրքը, վերադարձրեցին ավել զինվորը՝ հակառակորդին զրկելով ուժեղ սևադաշտ փղից: 35-րդ քայլից հետո ստացվել էր հետևյալ դրությունը`

31.Նb3? (ավելի լավ էր խաղալ 31.Նa7- f4 32.Նxc7 - Նb1+ 33.Աf2 – Նb2+ = ստիպելով սևերին տալ հավերժական շախ) – Նxb3 32.ab ստացված փղերի վերջնախաղում սպիտակները դեռ բաց չեն թողնում ոչ-ոքի հասնելու հնարավորությունը, սակայն 44-րդ քայլում պետք է գտնեին հետևյալ շարունակությունը՝

44.b6! -  cxb6 45.Աf4+ - Աc5 46.Աe3 – b5 47.Աd2- Փe6 48Աc2 – Աb6 49. ԱC3 - d5 50c7- Աxc7 51Աb4 Աb6 52Փ f1=  Սպիտակները չգտան այս տարբերակը․ խաղացին 44․Աf4?? և պարտվեցին։

Օգտակար հղումներ





Կազմակերպիչներ





Developed by 5165m Studio