Մրցաշար ChessAcademy.am
Ժամանակացույց
Օր1
Օր2
Օր3
Օր4
Օր5
Օր6
Օր7
Օր8
Օր9
Նորություններ
2021-01-18 Հովիկ Հայրապետյանը՝ Անդրանիկ Մարգարյանի 11-րդ հուշամրցաշարի հաղթող
Ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի շրջանակում անցկացվող շրջանային մրցաշարը: Արցախի Հանրապետությունը ներկայացնող միջազգային գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը, 9 հնարավորից վաստակելով 7 միավոր, 2-րդ տարին անընդմեջ դարձավ Ա.Մարգարյանի հուշամրցաշարի հաղթող:
Ռուսաստանի ներկայացուցիչ միջազգային վարպետ Սերգեյ Լոբանովը և Հայաստանի ներկայացուցիչ միջազգային գրոսմայստեր ... Ավելին
2021-01-13 Մրցշարային աղյուսակը 5-րդ տուրից հետո
Այստեղ կարող եք տեսնել 1 Լուրերի անդրադարձը Անդրանիկ Մարգարյան հուշամրցաշարին:
5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 4.5 միավորով գլխավորում է ՄԳ Հովիկ Հայրապետյանը:
Սերգեյ Լոբանովը և Դենիս Լազավիկը 3.5-ական միավորով համապատասխանաբար զբաղեցնում են 2-րդ և 3-րդ հորիզոնականները:
Վաղը 15:00-ին կկայանա 6-րդ տուրը: Խաղերին կարող եք հետևել մեր պաշտոնական կայէջում՝... Ավելին
2021-01-12 Հովիկ Հայրապետյանը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը 3-րդ տուրից հետո
Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի շրջանային մրցաշարը։ Խաղացված 3 տուրերից հետո աղյուսակը շարունակում է գլխավորել Արցախի Հանրապետությունը ներկայացնող Հովիկ Հայրապետյանը, ով 3 տուրերում էլ տոնել է հաղթանակ:
Մանրամասները այստեղ՝ http://amargaryan-round-2021.chessacademy.am/?lang=en
... Ավելին
2021-01-09 Մեկնարկեց Անդրանիկ Մարգարյանի 11-րդ հուշամրցաշար
Երեկ տեղի ունեցավ Անդրանիկ Մարգարյան ամենամյա շրջանային հուշամրցաշարի վիճակահանությունը:
Վիճակահանության արդյունքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ http://amargaryan-round-2021.chessacademy.am/static/article/48...
Մինչև առաջին խաղի մեկնարկը մրցաշարի մասնակիցները դիտեցին տեսանյութ, որը պատմում էր շախմատի զարգացման գործում Անդրանիկ Մարգարյանի մեծ ներդրման մա... Ավելին
2021-01-08 Վաղը կմեկնարկի Անդրանիկ Մարգայանի 11-րդ շրջանային հուշամրցաշար
Սիրելի շախմատասերներ,
Ուրախ ենք տեղեկացնել, որ վաղը կմեկնարկի Անդրանիկ Մարգարյանի ամենամյա շրջանային մրցաշարը:
Մրցաշարում հանդես կգան 10 լավագույն երիտասարդ շախմատիստներ Ռուսաստանից, Բելառուսից, Իրանից և Հայաստանից:
Հ.գ Այսօր երեկոյան կլինի մրցաշարի վիճակահանությունը, իսկ արդեն վաղը 15:00-ին կմեկնարկի մրցաշարը, որին հնարավորություն կունենաք հետևելու այս պաշտենա... Ավելին
2020-01-17 Հովիկ Հայրապետյանը՝ Անդրանիկ Մարգարյանի 10-րդ հուշամրցաշարի հաղթող
Ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի շրջանակներում անցկացվող շրջանային մրցաշարը: Արցախի Հանրապետությունը ներկայացնող միջազգային գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և գրավեց առաջին տեղը: 6 միավորով և լրացուցիչ միավորների հաշվարկով 2-րդ տեղը զբաղեցրեց Վրաստանի ներկայացուցիչ միջազգային գրոյսմայստեր Զուրաբ Ստուրուան։
Հայաստանի ներկայացու... Ավելին
2020-01-17 Ավարտին է մոտենում Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը
Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտին է մոտենում Անդրանիկ Մարգարյանի 10-րդ հուշամրցաշարը: Երեկ կայացան մրցաշարի 8-րդ տուրի պարտիաները:
Վիկտոր Մատվիիշեն – Եվգենի Լևին պարտիայում խաղացվեց Նոր հնդկական պաշտպանություն: Սևերին հաջողվեց հավասար հնարավորություններով դուրս գալ սկզբնախաղից, և 21-րդ քայլում կողմերը համաձայնվեցին ոչ-ոքի:
Աննա Սարգսյան – Արմեն Բարսեղյան պ... Ավելին
2020-01-16 Հովիկ Հայրապետյանը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը 7-րդ տուրից հետո
Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի շրջանային մրցաշարը։ Խաղացված 7 տուրերից հետո աղյուսակը շարունակում է գլխավորել Արցախի Հանրապետությունը ներկայացնող Հովիկ Հայրապետյանը, ով 7 տուրերում տոնել է 5 հաղթանակ: Նույն միավորով 2-րդ հորիզոնականում է գտնվում Վրաստանի հնգակի չեմպիոն Զուրաբ Ստուրուան:
Պլատոն Գալպերինը, Վիկտոր Մատվի... Ավելին
2020-01-15 Շրջանային մրցաշարում կայացել են 7-րդ տուրի պարտիաները
Եվգենի Լևին – Արթուր Դավթյան պարտիայում կիրառվեց սլավոնական պաշտպանության անտի-մերան տարբերակը․ սևերը հեշտությամբ հաղթահարեցին սկզբնախաղային խնդիրները, անգամ մի փոքր հաճելի դրություն ստացան, բայց դա բավարար չեղավ հաղթանակելու համար, և 49 -րդ քայլին կողմերը համաձայնվեցին ոչ-ոքի։
Զուրաբ Ստուրուա – Դավիթ Շահինյան պարտիայում 25-րդ քայլից հետո ստացվել Էր հետևյալ դրո... Ավելին
2020-01-14 6-րդ տուրի արդյունքների ամփոփում
Պլատոն Գալպերին – Զուրաբ Ստուրուա պարտիայում ստացվեց թագուհու գամբիտի Տառաշի բարելաված պաշտպանություն. սևերին հաջողվեց հավասարեցնել դրությունը, և 23-րդ քայլին կողմերը համաձայնվեցին ոչ-ոքի։
Արթուր Դավթյան - Վիկտոր Մատվիիշեն պարտիայում կիրառվեց թագուհու գամբիտի ընդունված տարբերակը. միջնախաղում սպիտակները բավականին շատ ժամանակ ծախսեցին, հայտնվեցին ցայտնոտում` նախաձ... Ավելին
2020-01-14 Հովիկ Հայրապետյանը Ա. Մարգարյանի հուշամրցաշարի առաջատարն է
Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում է Անդրանիկ Մարգարյանի 10-րդ հուշամրցաշարը, որին մասնակցում են 10 շախմատիստ, այդ թվում՝ 3 միջազգային գրոսմայստեր, 5 միջազգային վարպետ, 1 ՖԻԴԵ-ի վարպետ և 1 կանանց միջազգային վարպետ։ Շրջանային մրցաշարի մասնակիցների թվում է նաև Վրաստանի հնգակի չեմպիոն Զուրաբ Ստուրուան:
Երեկ տեղի ունեցավ շրջանային մրցաշարի 5-րդ տուրը: Կայացած ... Ավելին
2020-01-13 Ավարտվեց շրջանային մրցաշարի 5-րդ տուրը
Եվգենի Լևին - Պլատոն Գալպերին պարտիայում խաղացվեց Հին հնդկական պաշտպանություն. սկզբնախաղում սպիտակները հրաժարվեցին հիմնական տարբերակներից և 20-րդ քայլին ընդունեցին հակառակորդի առաջարկած ոչ-ոքին:
Արթուր Դավթյան - Աննա Սարգսյան պարտիայում կիրառվեց սլավոնական պաշտպանության Մորոզևիչի տարբերակը. 15 - րդ քայլին սպիտակները շեղվեցին հիմնական շարունակություններից, որից հետո... Ավելին
2020-01-13 4-րդ տուրի պարտիաների վերլուծություն
4-րդ տուրում անսպասելի արագ ավարտվեց Պլատոն Գալպերին - Վիկտոր Մատվիիշեն պարտիան, որում խաղարկվել էր Սլավոնական պաշտպանություն: Սկզբնախաղում ավելի հաջող էին գործում սպիտակները, սակայն 19-րդ քայլում կորցրեցին առավելության մեծ մասը, որից 2 քայլ հետո էլ թույլ տվեցին կոպիտ վրիպում 21․Նc1??
21․․․Թxc1 0-1
Արմեն Բարսեղյան - Եվգենի Լևին պարտիայի սկզբնախաղում մի փոքր... Ավելին
2020-01-12 Ամփոփում ենք 3-րդ տուրի արդյունքները
Վիկտոր Մատվիիշեն – Արմեն Բարսեղյան պարտիայում խաղացվեց Հոլանդական պաշտպանության «քարե պատ» համակարգը: Ուկրաինացի միջազգային վարպետը, ունենալով դիրքային առավելություն, անճշտություններ թույլ տվեց, ինչից էլ վարպետորեն օգտվեց Եվրոպայի մինչև 16 տարեկանների գործող չեմպիոնն ու տոնեց առաջին հաղթանակը:
Զուրաբ Ստուրուա - Ստեֆան Պողոսյան պարտիայում կիրառվեց Նոր հնդկական պաշտպ... Ավելին
2020-01-11 2-րդ տուրի խաղերի փոքրիկ ակնարկ
Ավարտվեց շրջանային մրցաշարի 2-րդ տուրը։ Ստեֆան Պողոսյան – Եվգենի Լևին պարտիայում խաղացվեց նոր հնդկական պաշտպանություն: Սկզբնախաղում սպիտակները, զոհաբերելով զինվոր, հետագայում չկարողացան դրա դիմաց ստանալ բավարար փոխհատուցում, և հետզհետե սևերը իրացրեցին նյութական առավելությունը:
Արմեն Բարսեղյան – Արթուր Դավթյան պարտիայի հիմնական իրադարձությունները ծավալվեցին միջնախաղ... Ավելին
2020-01-10 1-ին տուրի տպավորիչ պահերը
Կայացավ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 1-ին տուրը: Ամենարագն ավարտվեց Վիկտոր Մատվիիշեն – Ստեֆան Պողոսյան պարտիան: Ռուսաստանը ներկայացնող հայազգի շախմատիստը անհաջող խաղաց սկզբնախաղում, ստացավ վատ դրություն, իսկ 15-րդ քայլին թույլ տվեց կոպիտ վրիպում, որից անմիջապես օգտվեց հակառակորդը և հանգիստ իրացրեց նյութական առավելությունը:
Եվգենի Լևին - Զուրաբ Ստուրուա պարտիայ... Ավելին
2020-01-09 Սկսվել են շրջանային մրցաշարի առաջին տուրի հանդիպումները
Ժամը 15:00-ից մեկնարկել են շրջանային մրցաշարի առաջին տուրի հանդիպումները։
Կայծակնային մրցաշարի արդյունքներով միմյանց դեմ մրցող զույգերի անուններ են․
ՄՎ Պլատոն Գալպերին - ԿՄՎ Աննա Սարգսյան
ՄՎ Դավիթ Շահինյան - ՖՎ Արմեն Բարսեղյան
ՄՎ Արթուր Դավթյան - ՄԳ Հովիկ Հայրապետյան
ՄՎ Վիկտոր Մատվիշեն - ՄՎ Ստեֆան Պողոսյան
... Ավելին
2020-01-09 Մեկնարկեց Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի շրջանային մրցաշարը
Այսօր՝ հունվարի 9-ին, Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկեց Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված 10-րդ հուշամրցաշարի շրջանային մրցաշարը։
Մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստ, այդ թվում՝ 3 միջազգային գրոսմայստեր, 5 միջազգային վարպետ, 1 ՖԻԴԵ-ի վարպետ և 1 կանանց միջազգային վարպետ։
Այժմ 10 շախմատիստները մասնակցում են կայծակնային մրցաշարի, որի վերջնական դասակարգմ... Ավելին
2019-12-13 Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշար 2020
2020թ. հունվարի 9-17-ը Հայաստանի շախմատի ակադեմիան 10-րդ տարին անընդմեջ կազմակերպում է Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված ՖԻԴԵ-ի 9-րդ կարգի շրջանային մրցաշար գրոսմայստերի նորմայով:
Շրջանային մրցաշարի մասնակիցներն են՝ ՄՎ Ստեֆան Պողոսյանը և ՄԳ Եվգենի Լևինը Ռուսաստանից, ՄԳ Զուրաբ Ստուրուան Վրաստանից, ՄՎ Վիկտոր Մատվիշենը և ՄՎ Պլատոն Գալպերինը Ուկրաինայից, ՄՎ Արթուր ... Ավելին
2019-01-17 Կլեմենտի Սիչովը՝ Անդրանիկ Մարգարյանի 9-րդ հուշամրցաշարի հաղթող
Ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի շրջանակներում անցկացվող շրջանային մրցաշարը: Ռուսաստանը ներկայացնող միջազգային վարպետ Կլեմենտի Սիչովը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր գրավեց առաջին տեղը: Հայաստանի ներկայացուցիչ ՖԻԴԵ-ի վարպետ Արթուր Դավթյանը և Վրաստանի ներկայացուցիչ միջազգային գրոյսմայստեր Զուրաբ Ստուրուան վաստակեցին 5.5-ական միավոր՝ կիսելով 2-3 տեղերը: Լրաց... Ավելին
Բոլոր նորությունները