Մրցաշար ChessAcademy.am
Հովիկ Հայրապետյանը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը 7-րդ տուրից հետո
2020-01-16Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի շրջանային մրցաշարը։ Խաղացված 7 տուրերից հետո աղյուսակը շարունակում է գլխավորել Արցախի Հանրապետությունը ներկայացնող Հովիկ Հայրապետյանը, ով 7 տուրերում տոնել է 5 հաղթանակ: Նույն միավորով 2-րդ հորիզոնականում է գտնվում Վրաստանի հնգակի չեմպիոն Զուրաբ Ստուրուան:
Պլատոն Գալպերինը, Վիկտոր Մատվիիշենը և Արթուր Դավթյանը 4-ական միավորներով կիսում են 3-5-րդ հորիզոնականները։
Մրցաշարի ընթացքին հետևել է ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսին, ով այցելել էր Հայաստանի շախմատի ակադեմիա՝ ծանոթանալու ակադեմիայի գործունեությանը։