Շվեյցարական
Մրցաշար
ChessAcademy.am
Yerevan, Armenia
9-17 January
2021

Նորություններ



2021-01-18    Հովիկ Հայրապետյանը՝ Անդրանիկ Մարգարյանի 11-րդ հուշամրցաշարի հաղթող
Ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի շրջանակում անցկացվող շրջանային մրցաշարը: Արցախի Հանրապետությունը ներկայացնող միջազգային գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը, 9 հնարավորից վաստակելով 7 միավոր, 2-րդ տարին անընդմեջ դարձավ Ա.Մարգարյանի հուշամրցաշարի հաղթող: Ռուսաստանի ներկայացուցիչ միջազգային վարպետ Սերգեյ Լոբանովը և Հայաստանի ներկայացուցիչ միջազգային գրոսմայստեր ...
Ավելին


2021-01-13    Մրցշարային աղյուսակը 5-րդ տուրից հետո
Այստեղ կարող եք տեսնել 1 Լուրերի անդրադարձը Անդրանիկ Մարգարյան հուշամրցաշարին: 5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 4.5 միավորով գլխավորում է ՄԳ Հովիկ Հայրապետյանը:  Սերգեյ Լոբանովը  և Դենիս Լազավիկը 3.5-ական միավորով համապատասխանաբար զբաղեցնում են 2-րդ և 3-րդ հորիզոնականները:  Վաղը 15:00-ին կկայանա 6-րդ տուրը: Խաղերին կարող եք հետևել մեր պաշտոնական կայէջում՝...
Ավելին


2021-01-12    Հովիկ Հայրապետյանը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը 3-րդ տուրից հետո
Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի շրջանային մրցաշարը։ Խաղացված 3 տուրերից հետո աղյուսակը շարունակում է գլխավորել Արցախի Հանրապետությունը ներկայացնող Հովիկ Հայրապետյանը, ով 3 տուրերում էլ տոնել է հաղթանակ: Մանրամասները այստեղ՝ http://amargaryan-round-2021.chessacademy.am/?lang=en  ...
Ավելին


2021-01-09    Մեկնարկեց Անդրանիկ Մարգարյանի 11-րդ հուշամրցաշար
Երեկ տեղի ունեցավ Անդրանիկ Մարգարյան ամենամյա շրջանային հուշամրցաշարի վիճակահանությունը: Վիճակահանության արդյունքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ http://amargaryan-round-2021.chessacademy.am/static/article/48... Մինչև առաջին խաղի մեկնարկը մրցաշարի մասնակիցները դիտեցին տեսանյութ, որը պատմում էր շախմատի զարգացման գործում Անդրանիկ Մարգարյանի մեծ ներդրման մա...
Ավելին


2021-01-08    Վաղը կմեկնարկի Անդրանիկ Մարգայանի 11-րդ շրջանային հուշամրցաշար
Սիրելի շախմատասերներ, Ուրախ ենք տեղեկացնել, որ վաղը կմեկնարկի Անդրանիկ Մարգարյանի ամենամյա շրջանային մրցաշարը: Մրցաշարում հանդես կգան 10 լավագույն երիտասարդ շախմատիստներ Ռուսաստանից, Բելառուսից, Իրանից և Հայաստանից: Հ.գ Այսօր երեկոյան կլինի մրցաշարի վիճակահանությունը, իսկ արդեն վաղը 15:00-ին կմեկնարկի մրցաշարը, որին հնարավորություն կունենաք հետևելու այս պաշտենա...
Ավելին


2020-01-17    Հովիկ Հայրապետյանը՝ Անդրանիկ Մարգարյանի 10-րդ հուշամրցաշարի հաղթող
Ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի շրջանակներում անցկացվող շրջանային մրցաշարը: Արցախի Հանրապետությունը ներկայացնող միջազգային գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և գրավեց առաջին տեղը: 6 միավորով և լրացուցիչ միավորների հաշվարկով 2-րդ տեղը զբաղեցրեց Վրաստանի ներկայացուցիչ միջազգային գրոյսմայստեր Զուրաբ Ստուրուան։ Հայաստանի ներկայացու...
Ավելին


2020-01-17    Ավարտին է մոտենում Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը
Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտին է մոտենում Անդրանիկ Մարգարյանի 10-րդ հուշամրցաշարը: Երեկ կայացան մրցաշարի 8-րդ տուրի պարտիաները:  Վիկտոր Մատվիիշեն – Եվգենի Լևին պարտիայում խաղացվեց Նոր հնդկական պաշտպանություն: Սևերին հաջողվեց հավասար հնարավորություններով դուրս գալ սկզբնախաղից, և 21-րդ քայլում կողմերը համաձայնվեցին ոչ-ոքի: Աննա Սարգսյան – Արմեն Բարսեղյան պ...
Ավելին


2020-01-16    Հովիկ Հայրապետյանը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը 7-րդ տուրից հետո
Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի շրջանային մրցաշարը։ Խաղացված 7 տուրերից հետո աղյուսակը շարունակում է գլխավորել Արցախի Հանրապետությունը ներկայացնող Հովիկ Հայրապետյանը, ով 7 տուրերում տոնել է 5 հաղթանակ: Նույն միավորով 2-րդ հորիզոնականում է գտնվում Վրաստանի հնգակի չեմպիոն Զուրաբ Ստուրուան: Պլատոն Գալպերինը, Վիկտոր Մատվի...
Ավելին


2020-01-15    Շրջանային մրցաշարում կայացել են 7-րդ տուրի պարտիաները
Եվգենի Լևին – Արթուր Դավթյան պարտիայում կիրառվեց սլավոնական պաշտպանության անտի-մերան տարբերակը․ սևերը հեշտությամբ հաղթահարեցին սկզբնախաղային խնդիրները, անգամ մի փոքր հաճելի դրություն ստացան, բայց դա բավարար չեղավ հաղթանակելու համար,  և 49 -րդ քայլին կողմերը համաձայնվեցին ոչ-ոքի։   Զուրաբ Ստուրուա – Դավիթ Շահինյան պարտիայում  25-րդ քայլից հետո ստացվել Էր հետևյալ դրո...
Ավելին


2020-01-14    6-րդ տուրի արդյունքների ամփոփում
Պլատոն Գալպերին – Զուրաբ Ստուրուա պարտիայում ստացվեց թագուհու գամբիտի Տառաշի բարելաված պաշտպանություն. սևերին հաջողվեց հավասարեցնել դրությունը,  և 23-րդ քայլին կողմերը համաձայնվեցին ոչ-ոքի։  Արթուր Դավթյան - Վիկտոր Մատվիիշեն պարտիայում կիրառվեց թագուհու գամբիտի ընդունված տարբերակը. միջնախաղում սպիտակները բավականին շատ ժամանակ ծախսեցին, հայտնվեցին ցայտնոտում`  նախաձ...
Ավելին


2020-01-14    Հովիկ Հայրապետյանը Ա. Մարգարյանի հուշամրցաշարի առաջատարն է
Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում է Անդրանիկ Մարգարյանի 10-րդ հուշամրցաշարը, որին մասնակցում են 10 շախմատիստ, այդ թվում՝ 3 միջազգային գրոսմայստեր, 5 միջազգային վարպետ, 1 ՖԻԴԵ-ի վարպետ և 1 կանանց միջազգային վարպետ։ Շրջանային մրցաշարի մասնակիցների թվում է նաև Վրաստանի հնգակի չեմպիոն Զուրաբ Ստուրուան: Երեկ տեղի ունեցավ շրջանային մրցաշարի 5-րդ տուրը: Կայացած ...
Ավելին


2020-01-13    Ավարտվեց շրջանային մրցաշարի 5-րդ տուրը
Եվգենի Լևին - Պլատոն Գալպերին պարտիայում խաղացվեց Հին հնդկական պաշտպանություն. սկզբնախաղում սպիտակները հրաժարվեցին հիմնական տարբերակներից և 20-րդ քայլին ընդունեցին հակառակորդի առաջարկած ոչ-ոքին: Արթուր Դավթյան - Աննա Սարգսյան պարտիայում կիրառվեց սլավոնական պաշտպանության Մորոզևիչի տարբերակը. 15 - րդ քայլին սպիտակները շեղվեցին հիմնական շարունակություններից, որից հետո...
Ավելին


2020-01-13    4-րդ տուրի պարտիաների վերլուծություն
4-րդ տուրում անսպասելի արագ ավարտվեց Պլատոն Գալպերին - Վիկտոր Մատվիիշեն պարտիան, որում խաղարկվել էր Սլավոնական պաշտպանություն: Սկզբնախաղում ավելի հաջող էին գործում սպիտակները, սակայն 19-րդ քայլում կորցրեցին առավելության մեծ մասը, որից 2 քայլ հետո էլ թույլ տվեցին կոպիտ վրիպում 21․Նc1?? 21․․․Թxc1 0-1 Արմեն Բարսեղյան - Եվգենի Լևին պարտիայի սկզբնախաղում մի փոքր...
Ավելին


2020-01-12    Ամփոփում ենք 3-րդ տուրի արդյունքները
Վիկտոր Մատվիիշեն – Արմեն Բարսեղյան պարտիայում խաղացվեց Հոլանդական պաշտպանության «քարե պատ» համակարգը: Ուկրաինացի միջազգային վարպետը, ունենալով դիրքային առավելություն, անճշտություններ թույլ տվեց, ինչից էլ վարպետորեն օգտվեց Եվրոպայի մինչև 16 տարեկանների գործող չեմպիոնն ու տոնեց առաջին հաղթանակը: Զուրաբ Ստուրուա - Ստեֆան Պողոսյան պարտիայում կիրառվեց Նոր հնդկական պաշտպ...
Ավելին


2020-01-11    2-րդ տուրի խաղերի փոքրիկ ակնարկ
Ավարտվեց շրջանային մրցաշարի 2-րդ տուրը։ Ստեֆան Պողոսյան – Եվգենի Լևին պարտիայում խաղացվեց նոր հնդկական պաշտպանություն: Սկզբնախաղում սպիտակները, զոհաբերելով զինվոր, հետագայում չկարողացան դրա դիմաց ստանալ բավարար փոխհատուցում, և հետզհետե սևերը իրացրեցին նյութական առավելությունը: Արմեն Բարսեղյան – Արթուր Դավթյան պարտիայի հիմնական իրադարձությունները ծավալվեցին միջնախաղ...
Ավելին


2020-01-10    1-ին տուրի տպավորիչ պահերը
Կայացավ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 1-ին տուրը: Ամենարագն ավարտվեց Վիկտոր Մատվիիշեն – Ստեֆան Պողոսյան պարտիան: Ռուսաստանը ներկայացնող հայազգի շախմատիստը անհաջող խաղաց սկզբնախաղում, ստացավ վատ դրություն, իսկ 15-րդ քայլին թույլ տվեց կոպիտ վրիպում, որից անմիջապես օգտվեց հակառակորդը և հանգիստ իրացրեց նյութական առավելությունը: Եվգենի Լևին - Զուրաբ Ստուրուա պարտիայ...
Ավելին


2020-01-09    Սկսվել են շրջանային մրցաշարի առաջին տուրի հանդիպումները
Ժամը 15:00-ից մեկնարկել են շրջանային մրցաշարի առաջին տուրի հանդիպումները։ Կայծակնային մրցաշարի արդյունքներով միմյանց դեմ մրցող զույգերի անուններ են․ ՄՎ Պլատոն Գալպերին - ԿՄՎ Աննա Սարգսյան ՄՎ Դավիթ Շահինյան ​ - ՖՎ Արմեն Բարսեղյան ՄՎ Արթուր Դավթյան - ՄԳ Հովիկ Հայրապետյան ՄՎ Վիկտոր Մատվիշեն - ՄՎ Ստեֆան Պողոսյան                                           ...
Ավելին


2020-01-09    Մեկնարկեց Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի շրջանային մրցաշարը
Այսօր՝ հունվարի 9-ին, Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկեց Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված 10-րդ հուշամրցաշարի շրջանային մրցաշարը։ Մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստ, այդ թվում՝ 3 միջազգային գրոսմայստեր, 5 միջազգային վարպետ, 1 ՖԻԴԵ-ի վարպետ և 1 կանանց միջազգային վարպետ։ Այժմ 10 շախմատիստները մասնակցում են կայծակնային մրցաշարի, որի վերջնական դասակարգմ...
Ավելին


2019-12-13    Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշար 2020
2020թ. հունվարի 9-17-ը Հայաստանի շախմատի ակադեմիան 10-րդ տարին անընդմեջ կազմակերպում է Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված ՖԻԴԵ-ի 9-րդ կարգի շրջանային մրցաշար գրոսմայստերի նորմայով: Շրջանային մրցաշարի մասնակիցներն են՝ ՄՎ Ստեֆան Պողոսյանը և ՄԳ Եվգենի Լևինը Ռուսաստանից, ՄԳ Զուրաբ Ստուրուան Վրաստանից, ՄՎ Վիկտոր Մատվիշենը և ՄՎ Պլատոն Գալպերինը Ուկրաինայից, ՄՎ Արթուր ...
Ավելին


2019-01-17    Կլեմենտի Սիչովը՝ Անդրանիկ Մարգարյանի 9-րդ հուշամրցաշարի հաղթող
Ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի շրջանակներում անցկացվող շրջանային մրցաշարը: Ռուսաստանը ներկայացնող միջազգային վարպետ Կլեմենտի Սիչովը 9 հնարավորից վաստակեց 6.5  միավոր գրավեց առաջին տեղը: Հայաստանի ներկայացուցիչ ՖԻԴԵ-ի վարպետ Արթուր Դավթյանը և Վրաստանի ներկայացուցիչ միջազգային գրոյսմայստեր Զուրաբ Ստուրուան վաստակեցին 5.5-ական միավոր՝ կիսելով 2-3 տեղերը: Լրաց...
Ավելին


2019-01-14    Կայացավ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 6-րդ տուրը
Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը: Երեկ տեղի ունեցավ մրցաշարի 6-րդ տուրը: Շրջանային մրցաշարում աղյուսակը սկսեց միանձնյա գլխավոր Ռուսաստանի ներկայացուցիչ Կլեմենտիյ Սիչով. նա իր ակտիվում գրանցել է 4.5 միավոր: Ղոլամի Արյանը առաջատարին զիջում է կես միավոր և գտնվում 2-րդ հորիզոնականում: Արթուր Դավթյանը, Տիգրան Սարգսյանը և Զուր...
Ավելին


2019-01-10    Աննա Սարգսյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը II տուրից հետո
Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը, որին մասնակցում են 10 շախմատիստ, այդ թվում՝ 3 գրոսմայստեր, 2 միջազգային վարպետ, 2 ՖԻԴԵ-ի վարպետ և 1 կանանց ՖԻԴԵ-ի վարպետ: Շրջանային մրցաշարի մասնակիցների թվում է նաև Վրաստանի հնգակի չեմպիոն Զուրաբ Ստուրուան: Խաղացված 2 տուրից հետո աղյուսակը միանձնյա գլխավորում է Հայաստանի կանանց հավաքական...
Ավելին


2019-01-08    Մեկնարկեց Անդրանիկ Մարգարյանի 9-րդ հուշամրցաշարը
Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկում է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը: Հուշամրցաշարի շրջանակներում կանցկացվեն 7 մրցաշարեր՝ 6 պատանեկան և մեկ շրջանային:  Շրջանային մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստ, այդ թվում՝ 3 գրոսմայստեր և 2 միջազգային վարպետ, 3 ՖԻԴԵ-ի վարպետ: Մրցաշարը ՖԻԴԵ-ի 8-րդ կարգի է` միջազգային գրոսմայստերի նորմայով (միջին վարկանիշը` 2444.6...
Ավելին


2018-01-18    Փարհամ Մաղսուդլուն՝ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի հաղթող
Ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի շրջանակներում անցկացվող շրջանային մրցաշարը: Իրանը ներկայացնող գրոսմայստեր Փարհամ Մաղսուդլուն և Ռուսաստանի ներկայացնող միջազգային վարպետ Կլեմենտի Սիչովը 9 հնարավորից վաստակեցին 6.5-ական միավոր և կիսեցին 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մրցաշարի հաղթող հռչակվեց Մաղսուդլուն, իսկ Սիչովին բաժին հասավ ա...
Ավելին


2018-01-16    Ավարտին է մոտենում Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը
Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտին է մոտենում Անդրանիկ Մարգարյանի 8-րդ հուշամրցաշարը: Երեկ կայացան մրցաշարի 7-րդ տուրի պարտիաները: Շրջանային մրցաշարում երկու առաջատարները՝ Փարհամ Մաղսուդլուն և Լուկաշ Յարմուլան, մրցում էին միմյանց դեմ: Սպիտակներով խաղացող Յարմուլան պարտիայի հենց մեկնարկից ուներ մեծ առավելություն, սակայն հետագայում թույլ տվեց մի շարք թեթև վրիպումներ...
Ավելին


2018-01-15    Կայացան 5-րդ և 6-րդ տուրերը
Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցան Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 5-րդ և 6-րդ տուրերը: 6-րդ տուրից հետո շրջանային մրցաշարի աղյուսակը գլխավորում են 2 շախմատիստ՝ Փարհամ Մաղսուդլուն և Լուկաշ Յարմուլան, ովքեր իրենց ակտիվում գրանցել են  5-ական միավոր: Կլեմենտի Սիչովը առաջատարներից հետ է կես միավորով և գտնվում է 3-րդ հորիզոնականում: Արամ Հակոբյանը 4 միավորով 4-ր...
Ավելին


2018-01-13    3 շախմատիստ գլխավորում են մրցաշարային աղյուսակը
Երեկ Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացան Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 4-րդ տուրի պարտիաները: Ի տարբերություն նախորդ խաղափուլի, որում միայն մեկ պարտիա էր հաղթական ավարտ ունեցել, այս տուրում հինգ պարտիաներից չորսում կողմերից մեկն առավելության հասավ մրցակցի նկատմամբ: Տուրի միակ ոչ-ոքին գրանցվեց կենտրոնական պարտիայում, որում միմյանց դեմ մրցում էին մրցաշարի առաջատա...
Ավելին


2018-01-12    Արտաշես Մինասյանը հաղթանակ տոնեց Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 3-րդ տուրում
Երեկ Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացան Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 3-րդ տուրի պարտիաները: Շրջանային մրցաշարի 5 պարտիաներից միայն մեկն ունեցավ հաղթական ավարտ. մրցաշարի ամենափորձառու և տիտղոսակիր շախմատիստ Արտաշես Մինասյանը հաղթանակ տոնեց գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանի նկատմամբ: Տուրի կենտրոնական մրցախաղում Ռուսաստանը ներկայացնող միջազգային վարպետ Կլեմենտի Սի...
Ավելին


2018-01-11    Կայացան Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 1-ին և 2-րդ տուրերը
Հունվարի 9-ին և 10-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացան Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 1-ին և 2-րդ տուրերը: Կայացած երկու տուրերից հետո շրջանային մրցաշարի աղյուսակը 2 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստ, Իրանը ներկայացնող գրոսմայստեր Փարհամ Մաղսուդլուն, ով առաջին տուրում հաղթել է Վադիմ Մոիսեենկոյին, իսկ երկրորդում ուժեղ է գտն...
Ավելին


2018-01-09    Մեկնարկեց Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը
Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկում է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը: Հուշամրցաշարի շրջանակներում կանցկացվեն 6 մրցաշարեր՝ 5 պատանեկան և մեկ շրջանային:  Շրջանային մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստ, այդ թվում՝ 5 գրոսմայստեր և 5 միջազգային վարպետ: Մրցաշարը ՖԻԴԵ-ի 11-րդ կարգի է` միջազգային գրոսմայստերի նորմայով (միջին վարկանիշը`2502.8): Շրջանային մրցա...
Ավելին


2017-01-16    Ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի 7-րդ հուշամրցաշարը
Ս.թ. հունվարի 16-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցան Անդրանիկ Մարգարյանի 7-րդ հուշամրցաշարի շրջանակներում անցկացվող ՖԻԴԵ-ի 11-րդ կարգի շրջանային մրցաշարի վերջին տուրի հանդիպումները և փակման արարողությունը: Վերջին տուրում ՄՎ Ստանիսլավ Բոգդանովիչը Ուկրաինայից հաղթանակ տոնեց Ռուսաստանը ներկայացնող ՄՎ Դավիթ Պառավյանի նկատմամբ և 6,5 միավորով դարձավ մրցաշարի հ...
Ավելին


2017-01-08    Փոփոխություն մասնակիցների կազմում
Հարգելի շախմատասերներ, Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շրջանային մրցաշարի կազմում տեղի է ունեցել փոփոխություն: Թուրքիան ներկայացնող ՄԳ Վահապ Սանալի փոխարեն մրցաշարում հանդես կգա ՄԳ Լևոն Բաբուջյանը Հայաստանից:  Մրցաշարի բանցման արարողությունը տեղի կունենա այսօր՝ հունվարի 8-ին, ժամը 13:00-ին: Խաղերը կընթանան յուրաքանչյուր օր՝ ժամը 15:00-ին, վերջին տուրի խաղերը՝...
Ավելին


2016-12-07    Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշար 2017
Սիրով տեղեկացնում ենք, որ 2017թ. հունվարի 8-16-ը Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված ՖԻԴԵ-ի 11-րդ կարգի շրջանային մրցաշար: Մրցաշարը խոստանում է լինել հետաքրքիր և ուշագրավ, քանզի մեկ հարկի տակ միմյանց դեմ պայքարելու են ուժեղագույն և խոստումնալից պատանի շախմատիստներ Հայաստանից և արտերկրից: Նրանք են՝ ՄՎ Ստանիսլավ Բոգդանովիչ...
Ավելին


2016-01-16    ՄՎ Դավիթ Պառավյանը 2016թ. շրջանային մրցաշարի հաղթող
Անդրանիկ Մարգարյանին նվիրված 6-րդ հուշամրցաշարի շրջանային մրցաշարում հաղթող ճանաչվեց Ռուսաստանը ներկայացնող հայազգի շախմատիստ ՄՎ Դավիթ Պառավյանը: Վերջին տուրում նա առավելության հասավ ՄՎ Տիգրան Ս. Պետրոսյանի նկատմամբ և, վաստակելով 9 հնարավորից 6,5 միավոր, լրացրեց գրոսմայստերի առաջին նորմա: Երկրորդ տեղի համար ծավալված համառ պայքարի արդյունքում ՄՎ Մաքսիմ Չիգաևը (Ռուսաստա...
Ավելին


2016-01-13    ՈՒշադրություն
Շրջանային մրցաշարի ժամանակացույցում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Վերջին՝ 9-րդ տուրի հանդիպումները կկայանան հունվարի 16-ին ժամը 13:00-ին, իսկ փակման արարողությունը՝ նույն օրը ժամը 19:00-ին: ...
Ավելին


2015-12-25    Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշար 2016
2016թ. հունվարի 8-16-ը Հայաստանի շախմատի ակադեմիան 6-րդ տարին անընդմեջ կազմակերպում է Անդրանիկ Մարգարյանին նվիրված հուշամրցաշար, որի շրջանակներում կընթանան շվեյցարական և շրջանային մրցաշարեր:  Շրջանային մրցաշարի մասնակիցներն են՝ ՄԳ Ալեքսանդր Բորտնիկը Ուկրաինայից, ՄՎ Մաքսիմ Չիգաևը և ՄՎ Դավիթ Պառավյանը Ռուսաստանից, ՄՎ Ամին Տաբատաբայը Իրանից, ՄԳ Տիգրան Քոթանջյանը, ՄՎ Տ...
Ավելին


2015-12-25    ՖՎ Կիրիլ Ալեկսեենկոն 2015թ. շրջանային մրցաշարի հաղթող
Ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի շրջանակներում անցկացվող շրջանային մրցաշարը՝ գրոսմայստերի նորմայով: ՖՎ Ալեկսեենկո Կիրիլը (Ռուսաստան), 9-ը հնարավորից վաստակելով 6.5 միավոր, դարձավ մրցաշարի հաղթող: Երկրորդ տեղը 6 միավորով զբաղեցրեց ՄԳ Հովիկ Հայրապետյանը (Հայաստան): Երրորդ և չորրորդ տեղերը 5.5 միավորով կիսեցին ՄՎ Չիգաև Մաքսիմը (Ռուսաստան) և ՄՎ Պետրոսյան Մանուել...
Ավելին


2015-12-25    Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշար 2015` շրջանային
Ս/թ. հունվարի 8-ին տեղի ունեցավ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի շրջանակներում անցկացվող շրջանային մրցաշարի բացման արարողությունը: Շրջանային մրցաշարի մասնակիցներն են՝ ՄԳ Բերնադսկի Վիտալին և ՖՎ Մատվիիշեն Վիկտորը Ուկրաինայից, ՖՎ Ալեկսեենկո Կիրիլը և ՄՎ Չիգաև Մաքսիմը Ռուսաստանից, ՄԳ Բաբուջյան Լևոնը, ՄԳ Հայրապետյան Հովիկը, ՄՎ Հարությունյան Տիգրան Կ.-ն, ՄՎ Պետրոսյան Մանուե...
Ավելին


2015-12-25    Շուտով կմեկնարկի Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը
Հայաստանի շախմատի ակադեմիան 2015թ. հունվարի 8-16-ը անցկացնում է  Անդրանիկ Մարգարյանին նվիրված հուշամրցաշար` շվեյցարական և շրջանային գրոսմայստերի նորմայով: Շրջանային մրցաշարի իրենց մասնակցությունը հաստատել են ՄԳ Բերնադսկի Վիտալին և ՖՎ Մատվիիշեն Վիկտորը Ուկրաինայից, ՖՎ Ալեկսեենկո Կիրիլը և ՄՎ Չիգան Մաքսիմը Ռուսաստանից, ՄԳ Բաբուջյան Լևոնը, ՄՎ Հարությունյան Տիգրանը Կ., ՄՎ...
Ավելին


2015-12-25    ՄՎ Վլադիսլավ Արտեմիեվը 2014թ. շրջանային մրցաշարի հաղթող
Ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի շրջանակներում անցկացվող շրջանային մրցաշարը՝ գրոսմայստերի նորմայով: ՄՎ Վլադիսլավ Արտեմիևը (Ռուսաստան), 9-ը հնարավորից վաստակելով 6 միավոր, դարձավ մրցաշարի հաղթող: Երկրորդ տեղը 5.5 միավորով զբաղեցրեց ԳՄ Վեն Յանը (Չինաստան):   Երրորդ և չորրորդ տեղերը 5 միավորով կիսեցին ԳՄ Հովիկ Հայրապետյանը (Հայաստան) և ՄՎ Մադս Անդերսենը (Դանիա)...
Ավելին


2015-12-25    Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշար 2014
Հայաստանի շախմատի ակադեմիան 2014թ. հունվարի 8-15-ը անցկացնում է Անդրանիկ Մարգարյանին նվիրված հուշամրցաշար` շվեյցարական և շրջանային գրոսմայստերի նորմայով: Շրջանային մրցաշարի մասնակիցներն են՝ ՄԳ Վեն Յան (Չինաստան), ՄԳ Ալեքսեյ Գոգանով և ՄՎ Վլադիսլավ Արտեմև (Ռուսաստան), ՄԳ Ալեքսանդր Ինջիչ (Սերբիա), ՄՎ Մեդս Անդերսեն (Դանիա), ՄՎ Իդանի Պույա (Իրան), ՄԳ Հովհաննես Գաբուզյան...
Ավելին


2015-12-25    ՄԳ Մարտին Կրավցիվը 2013թ. շրջանային մրցաշարի հաղթող
Ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը: Հիմնական միջոցառումը շրջանային մրցաշարն էր գրոսմայստերի նորմայով: Մրցաշարում Մարտին Կրավցիվը (Ուկրաինա) 9-ից 7 միավոր վաստակեց և միանձնյա գրավեց առաջին տեղը: ՄՎ  Կարեն Հ. Գրիգորյանը 6,5 միավորով երկրորդ տեղը գրավեց և լրացրեց գրոսմայստերի նորմա: Վերջնական դասավորությունը. 1. ԳՄ Կրավցիվ Մարտին (2593, Ուկրաինա)- 7 միավոր ...
Ավելին


2015-12-25    Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշար 2013
Շրջանային մրցաշարի մասնակիցներն են` ԳՄ Մարտին Կրավցիվը և ՄՎ Անդրեյ Բարիշպոլեցը Ուկրաինայից,  ՄՎ Շոթա Ազալաձեն և ՄՎ Դավիթ Բենիձեն Վրաստանից, ՄՎ Ալեքսեյ Գոգանովը Ռուսաստանից, ՄՎ Ստեփան Ժիլկան Չեխիայից, ԳՄ Լևոն Բաբուջյանը, ԳՄ Հովհաննես Գաբուզյանը, ՄՎ Կարեն Գրիգորյանը և ՖՎ Տիգրան Հարությունյանը Հայաստանից: Շրջանային մրցաշարի արդյունքներին ծանոթանալու համար սեղմել այստե...
Ավելին


2015-12-25    2012թ. շրջանային մրցաշարի արդյունքները
Պարտիաներին ծանոթանալու համար բեռնել հետևյալ PGN ֆայլը:   N Կոչում Ազգանուն, անուն Վրկ. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Մվ. Տեղ 1 ԳՄ Բագատուրով Գ.  2449 *  ½  0  0  0  1  1  1  0  ½  1  ½ 5.5 IX 2 ...
Ավելին


2015-12-25    Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշար 2012
Հայաստանի շախմատի ակադեմիան 2012թ. հունվարի 8-17-ը անցկացնում է Անդրանիկ Մարգարյանին նվիրված հուշամրցաշար`  շվեյցարական և շրջանային գրոսմայստերի նորմայով: Շվեցարական մրցաշարի խաղերի սկիզբը` յուրաքանչյուր օր, ժամը 15:00: Հունվարի 10-ին 2-րդ և 3-րդ տուրերը կսկսվեն, համապատասխանաբար, ժամը 11:00 և 16:00, իսկ  վերջին` 9-րդ տուրը տեղի կունենա ժամը 11-ին: Շրջանային մրցաշարի ...
Ավելին


2015-12-25    ՄԳ Եվգենի Սվեշնիկովը 2011թ. շրջանային մրցաշարի հաղթող
Անդրանիկ Մարգարյանին նվիրված շրջանային հուշամրցաշարում հաղթող ճանաչվեց ՄԳ Եվգենի Սվեշնիկովը Լատվիայից: N Կոչում Ազգանուն, անուն Վրկ. 1 2 3 4 5 6 7 8 9 10 Միավ. Տեղ 1   Մատինյան Նիկիտա 2339 *  ½  1  ½  ½  ½  1  1  ½  ½ 6 II ...
Ավելին


Օգտակար հղումներ





Կազմակերպիչներ





Developed by 5165m Studio